ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Զոհվածը գյուղի վարչական ղեկավարի եղբոր որդին է

 

Սեպտեմբերի 27-ին Արցախի առաջնագծում   զոհված 20-ամյա Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի Բերդ համայնքի  սահմանամերձ  Պառավաքար գյուղից  էր։ Կարենը տան փոքր զավակն  էր, աշխատող, համեստ տղա։ Նա ունի մի քույր եւ եղբայր։ Պառավաքարի բնակիչները հայտնեցին, որ նրանց ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ։ Կարեն Մարգարյանը Պառավաքար համայնքի  երկարամյա ղեկավար, այժմ գյուղի վարչական ղեկավար Ռոլանդ Մարգարյանի  եղբոր որդին  էր։ Սեպտեմբերի 29-ին Պառավաքարում  տեղի ունեցավ Կարեն Մարգարյանի հուղարկավորման արարողությունը, որին մասնակցում էր նաեւ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։

Հրապարակվել է։ 23:14 29/09/2020