CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

3 որոշմամբ՝ ավելի քան 35 միլիոն դրամ

 

2018թ. դեկտեմբերի 21-ին, 25-ին եւ 28-ին Տավուշի մարզպետ  Վահե Ղալումյանը ընդունել է 3 որոշում, որով ֆինանսական աջակցության համար դիմած քաղաքացիներին դրամական օգնություն է ցուցաբերվել: Դեկտեմբերի 21-ի որոշմամբ պետական բյուջեից Տավուշի մարզի 138 քաղաքացիների միանվագ ընդհանուր առմամբ  հատկացվել է  5միլիոն 590 հազար , դեկտեմբերի 25-ի որոշմամբ   65 քաղաքացիների՝ 11 միլիոն 210 հազար, դեկտեմբերի 28-ի որոշմամբ 149 քաղաքացիների՝ 10 միլիոն 725 հազար դրամ: Սեկ շաբաթվա մեջ՝ դեկտեմբերի 21-28-ը մարզի սոցիալապես անապահով 352  քաղաքացիների հատկացվել է 37 միլիոն 525 հազար դրամ: Տարեվերջին մարզպետարանի բյուջեում գումարներ են եղել, որոնք  տրվել  են օգնության  համար դիմած  կարիքավորներին: Նախկինում նշել եմ, որ մարզպետի որոշմամբ  բյուջեից պարգեւատրումներ են ստացել  Տավուշի  մարզպետարանի 104 աշխատող` 22 միլիոն 697 հազար 358 դրամով:

Ոսկան Սարգսյան                                               

Հրապարակվել է։ 23:03 29/01/2019