Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

5000 ընտանիքը դարձավ 5000 հոգի


2019թ․ մայիսի 17-ին Ենոքավան  գյուղում կայացած մամուլի  ասուլիսի ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն  ասաց, որ ինքը նպատակ ուն ի արտերկրից  5000 ընտանիք վերաբնակեցնելու Տավուշի մարզ։ Հունիսի 19-ին Տավուշի մ արզպետարանում  «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակության հետ ունեցած հանդիպման  ժամանակ   մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ   արտերկրի հայերի Տավուշի մարզ  վերաբնակեցման ծրագիրը  նախատեսում է հինգ տարվա ընթացքում հինգ հազար մարդու ներգաղթ, ովքեր կգան ու կապրեն Տավուշում։«Եվ սա այն ներգաղթն է, որ պիտի էականորեն  փոխի ժողովրդագրական վիճագրությունը, իր հետ բերի նոր ոգևորություն, նոր մշակույթ։ Բնականաբար, նմանատիպ ծրագրերի իրականացման համար պիտի հենվենք, ապավինենք, համագործակցենք այնպիսի հարթակի հետ, ինչպիսին Հայաստան համահայկական հիմնադրամն է»,- ասաց մարզպետը։ Հունիսի 22-23-ին  Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ակադեմիայում «Իմ քայլը հանուն Տավուշի» երկօրյա ներդրումային գործարար համաժողովի ժամանակ  Տավուշի , մարզպետը  հայտարարեց վեդրաբնակեցման  ծրագրի մեկնարկի մասին, որ կոչվում է «Վերադարձ» ։ Մարզպետը այդ ծրագիրը իրականություն դարձնելու համար կարեւորեց ԱՄԿ-ի փախստականներով հարցերով  գրասենյակի աջակցությունը։  Մինչ Տավուշի մարզի բնակիչները դժգոհում են  սահմանամերձ մարզում աշխատատեղերի պակասից, խմելու եւ  ոռոգման ջրի հիմնախնդիրներից մարզպետը  արտերկրից սահմանամերձ  Տավուշ հազարավոր մարդկանց վերաբնակեցման  ծրագիր է կազմել։

Հրապարակվել է։ 11:01 25/07/2019