Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ադրբեջանի փոխվարչապետը 31 տարի առաջ Երեւանի Ազատության հրապարակում հայտարարել է, որ Ղարաբաղը հայկական տարածք


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 22-ին  Շահին Մուստաֆաեւին նշանակել է Ադրբեջանի վարչապետի տեղակալ: Վերջինս մինչ այդ Ադրբեջանի էկոնոմիկայի  նախարարն էր:

Շահին Աբդըլլայի Մուստաֆաեւը ծնվել է 1965թ Նոյեմբերյան քաղաքի հարեւանությամբ գտնվող Ջուջեւան գյուղում։ Նրան այդ ժամանակ Շահեն էին կոչում: Նա ուսում է ստացել  Ջուջեւանի ութամյա, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցներում եւ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում(2 տարի է սովորել)։ Նա Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցն ավարտել է  գերազանցությամբ:

Ծնունդով Ոսկեվանից  Սերգեյ Եգանյանը Շահին Մուստաֆաեւի  մասին մեր հրապարակմանը որպես մեկնաբանություն,  գրել է «Ես վկա եմ եղել 1988թ․ փետրվարի 20-ին, ժամը 22-ին  Ազատության հրապարակում Շահին Մուստաֆաեւի ելույթին։ Իր ելույթում նա կրկնեց Նարիման Նարիմանովի 1920թ․ դեկտեմբերի 2-ի ուղերձը հայ ժողովրդին, որտեղ նշվում  է, որ Նախիջեւանը, Զանգեզուրը եւ Ղարաբաղը հայկական տարածքներ են, այլեւս մեջ միջեւ վիճելի տարածքներ չկան։ Շահինը նաեւ նշեց, որ Ղարաբաղը հայկական տարածք է, եւ  Ղարաբաղի ժողովրդի պայքարն արդարացի է»։

 

Հրապարակվել է։ 07:34 23/10/2019