Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւ Տավուշի մարզում


Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 11:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը  07:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.740 և արևելյան երկայնության 46.630 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտի՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Կոթի գյուղում և Լոռու մարզի Ալավերդի քաղաքում` 2 բալ ուժգնությամբ:

Հրապարակվել է։ 08:36 10/08/2019