+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ամուլսարի հանքի` ամեն գնով շահագործման որոշումն արդեն իսկ կայացված է. «Անտիֆեյք»


«Լիդիան Արմենիան» և ՀՀ իշխանությունները ստվերային բանակցություններ են սկսել Ամուլսարի հանքի շահագործման հարցով։ Ուշագրավ է, որ պայմանավորվածությունները ձեռք են բերվում ոչ թե ուղիղ, այլ միջնորդավորված ձևով:

Մասնավորապես, բանակցություններում իշխանության ներկայացուցիչը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է, իսկ «Լիդիան Արմենիա»-ի շահերը ներկայացնում է ընկերության PR պատասխանատու Աննա Սաղաբալյանի ամուսինը՝ Վահան Հովհաննիսյանը։ Լուսանկարում Սիմոնյանն ու Հովհաննիսյանն են, որոնք պարբերաբար հանդիպում են, և այդ հանդիպումները «զուգադիպում» են հանքի շահագործման շուրջ կրքերի թեժացման հետ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին Ալեն Սիմոնյանի ու Վահան Հովհաննիսյանի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոստիկանները չեն խոչընդոտելու «Լիդիան Արմենիա»-ի պահնորդների գործողություններին, բայց իշխանություններն ու հատկապես` Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարություններ չեն անելու` ի աջակցություն հանքի շահագործման, որ իրենց դեմ չլարեն բնապահպան ակտիվիստներին։

Հանքի՝ ամեն գնով շահագործման որոշումն արդեն իսկ կայացված է: Այս մասին գրում է «Անտիֆեյք»-ը:

 


Հրապարակվել է։ 11:53 22/08/2020