Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Անկեղծ զրույց Տավուշի մարզում ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Սուրեն Մանուկյանի հետ

-    

-     Պատգամավոր լինելու անցած մեկուկես տարվա ընթացքում ի՞նչ  գործունեություն եք իրականացրել:

-         Մեկուկես տարին ես կբաժանեի 2 մասի՝ մինչեւ հեղափոխություն եւ հեղափոխությունից հետո: Մինչ հեղափոխությունը, 10 ամսվա ընթացքում նախ ծանոթացա խորհրդարանական միջավայրին, կարգերին, բարքերին: Նշեմ, որ Տավուշի մարզում չեք գտնի որեւէ  մեկին, ով  այդ  մեկուկես տարվա ընթացքում ինչ-որ հարցով ինձ դիմել է, եւ այդ հարցն ամենաբարձր մակարդակով չի քննարկվել:Աժ ընտրություններից 10 ամիս անց  հեղափոխություն եղավ, ես առաջինն էի իշխող կոալիցիայից,որ միացա ժողովրդական շարժմանը: Ես միացա Տավուշի մարզի ընտրողների պահանջով, մարզի բնակիչների եւ իմ սրտի թելադրանքով: Մեկուկես տարին շատ կարճ ժամանակահատված էր  խորհրդարանական լիարժեք գործունեություն ծավալելու առումով:  Ես միշտ իմ գործունեությունը ծավալել եմ  իմ ընտրողների ցանկությամբ, ցանկացած դժվար իրավիճակում միշտ կապ եմ հաստատել իմ ընտրողների հետ, որպեսզի  իմանամ տվյալ հարցի վերաբերյալ հասարակական կարծիքը: Եվ երեւի  դա է եղել պատճառը, որ այսօր իմ ընտրողն    ինձնից մեծ առումով դժգոհություն չունի:  Հավելեմ, որ պարտադիր չէ, որ պատգամավորը լիագումար նիստերում հաճախ ելույթ ունենա, մինչ այդ խորհրդարանի հանձնաժողովներում քննարկումներ են լինում, շատ դեպքերում հարցերն այդտեղ են լուծվում:

-         Տավուշի մարզի բնակիչներին հետաքրքիր է՝ ինչո՞ւ  հաճախ  չեք եղել մարզի համայնքներում:

-         Ես կողմնակի  բիզնես չունեմ, բացի  աշխատավարձից, այլ  եկամուտ չունեմ: Մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է, որ երբ պատգամավոր ես  ընտրվում, դառնում ես մեծահարուստ: Ես զարմանում եմ՝  ինչպես կարող են իմ հանդեպ այդպես մտածել, որ ամբողջ կյանքում ինձ համար փողը երկրորդական է եղել,ինձ համար առաջնայինը եւ ամենաթանկը մարդկային արժեքներն են  եւ մարդու արժանապատվությունը, որը ծնվածս օրվանից բարձր եմ պահել: Ցանկությունս մեծ է եղել համայնք առ համայնք անցնեմ, մարդկանց խնդիրներին ծանոթանամ: Համայնքներ հաճախ  չայցելելու պատճառներից մեկը եղել է ֆինանսների պակասը:  Երկրորդ պատճառն այն է, որ նպատակ եմ ունեցել  մեկ տարվա աշխատանքային գործունեության վերաբերյալ հանդիպում-հաշվետվություն ներկայացնել: Քանի  որ 10 ամիս անց երկրում հեղափոխություն եղավ, իրավիճակ փոխվեց, այդ կարճ ժամանակահատվածում համայնքներ այցեր քիչ եղան: Բայց միշտ էլ հասանելի եմ եղել Տավուշի մարզի ցանկացած բնակչի, ով ինձ է  դիմել, իմ միջոցով նրա առաջադրած  խնդիրն ամենաբարձր մակարդակներում հասանելի է դարձել բարձրաստիճան պաշտոնյաներին:

-         Ի՞նչ խոսքով կդիմեք ընտրողներին:

-         -Ընտրողներին ուզում եմ տեղեկացնել, որ բոլորդ գիտեք՝ ես միշտ եղել եմ հասանելի եմ,  իմ գործունեությամբ ցույց եմ տվել , որ ինձ համար առաջնայինը իմ ժողովուրդն է: Այսուհետ շարունակելու եմ իմ ընտրողների պահանջները, առաջարկությունները ներկայացնել: Իմ կարգախոսն անփոփոխ է՝ ԵՍ ՁԵՐ ԸՆԿԵՐՆ ԵՄ:

 

 

Հրապարակվել է։ 01:43 07/12/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia