Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ավագանու 32 թեկնածու եւ քննարկման սակավ մասնակիցներ


Փետրվարի 17-ին կկայանան Իջեւան համայնքի ավագանու հերթական ընտրություններ: Ավագանու 15 տեղին  հավակնում է  32 թեկնածու: Այսօր՝ փետրվարի 15-ին Իջեւանի Ինֆոտանը կայացել է ավագանու ընտրությունների վերաբերյալ հասարակական քննարկում, որին ավագանու 32 թեկնածուներից մասնակցել է  8-9ը, նաեւ՝  մի քանի լրագրող եւ հասարակական գործիչ: Մինչ այդտեղ քննարկվում  էին Իջեւանի քաղաքի խնդիրները, այդ թվում՝ Աղստեւ գետի մաքրության հարցը, այդ ժամանակ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը ղեկավարում էր քաղաքի կենտրոնում գետի հունը տրակտորով մաքրելու աշխատանքները:

Լուսանկարը՝ «Պրոգրես»   ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանի

Հրապարակվել է։ 20:42 15/02/2019