Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ավտոմեքենան կախվել է դեպի գետը


Հունվարի 22-ին, ժամը 21:24-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 107-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել), բախվելով կայանած «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Ա. Թ.) ավտոմեքենային, հայտնվել է գետում, իսկ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան կիսով չափ կախվել է դեպի գետը. տուժածներ չկան: Փրկարարները «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան ամրակապել են՝ կանխելով ընկնելու վտանգը:

mes.am

 

Հրապարակվել է։ 13:54 24/01/2019