Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Այրում խոշորացված համայնքի ղեկավարի տարեմուտի բարեմաղթանքները

Հարգելի Այրում համայնքի բնակիչներ.  Համայնք, որն իր մեջ ընգրկում է 8 բնակավայրեր ձևավորվել է 2016թ.-ին:

      Շուտով կդառնա պատմություն 2018թ.-ը, այսուհանդերձ համայնքում առկա են մի շարք ձեռքբերումներ: Համայնքը կատարեց սեփական եկամուտների հավաքագրման պլանը:

    Մոտ օրերս ավարտին կհասցվի Լճկաձոր բնակավայրի գիշերային լուսավորությունը , որի աշխատանքները ընթացքի մեջ են:

   Հաշվետու տարում համայնքի 4 բնակավայրեր-Այրում, Հաղթանակ, Պտղավան և Դեղձավան՝ ապահովված են 24 ժամյա ջրամատակարարմամբ, ընթացքի մեջ են Բագրատաշեն և Դեբեդավան բնակավայրերի ջրամատակարարման աշխատանքները:

   Խոշորացման արդյունքում  այս հաշվետու տարում համայնքը   վերջապես ստացել է 135 մլն դրամ արժողությամբ գյուղատնտեսական, շինարարական, աղբատար և երթուղային միկրոավտոբուս տեխնիկա: Վերջապես իրականություն դարձավ երկար տարիների սպասված Արճիս բնակավայրի 3,5 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը և ավարտը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրավ (UNDP) համայնքում <<տնկարանային տնտեսություն, այգեգործական տեխնիկայի հավաքակայան և տեխնիկայի սպասարկման>> կենտրոնի հիմնումը Այրում ԳՍ ծրագիրը 103.0 մլն դրամ արժողությամբ համայնքի ներդրման չափը 20 մլն դրամ, արդեն իրականություն է, ստացվել է այգեգործական տեխնիկայի խմբաքանակը, մոտ օրերս կսկսվի կենտրոնի շինարարությունը:

   Համայնքի բյուջեից պատվիրվել է նախագծանախահաշվային փաստաթղթեր և ֆինանսավորվել համայնքի մանկապարտեզներոմ  գազաֆիկացման աշխատանքների իրականացումը:

    Հարգելի համայնքի բնակիչներ գալիք 2019 թվականը համայնքի համար պետք է լինի բառիս բուն իմաստով ձեռքբերումների տարի, դեռևս խորհրդային տարիներից չվերանորոգված ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման հարցը, որը համայնքի ամենացավոտ խնդիրն է, 2019 թ. Համայնքի բյուջեից և պետության  կողմից տրամադրվող սուբվենցիայի և դոնոր կազմակերպությունների կողմից կներդրվի մոտ 60 մլն ՀՀ դրամ: Արդեն իսկ լուծված է Դեբեդավան բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման հարցը, որը կարժենա 75 մլն. ՀՀ դրամ:

    Մոտ ժամանակներս կտեղադրվեն Բագրատաշեն բնակավարի խմելու ջրի հաշվիչներ և բնակավայրում կապահովվի 24 ժամյա ջրամատակարարում:

   Կվերանորոգվեն համայնքի 3 բազմաբնակարան շենքերի տանիքներ, իր ավարտին կհասվի Այրում քաղաքի անավարտ շենքի շինարարությունը, որը կծառայի որպես համայնքայի կենրոն և երաժշտական դպրոց:

    2019թվականին հովանավորների և համայնքի ներդրումների միջոցներով հիմնովին կվերանորոգվի 2 մանկապարտեզ և 1 մշակույթի կենտրոն:

   Հարգելի համաքաղաքացիներ համայնքի համար դեռևս մեծ հիմնախնդիր է համարվում գործազրկությունը, քանի որ համայնքը ժամանակին ունեցել է հզոր զարգացած պտղաբուծություն ներդրողների կողմից սկսում է վերականգնել այդ ավանդույթները, որն իր հետ կբերի նոր աշխատատեղեր:

    Հարգելի և սիրելի համայնքի բնակիչներ. հիմնխնդիրները շատ են, բայց ես համոզված եմ, որ միասին համատեղ ջանքերով և մեր համայնքի աշխատասեր բնակչության հետ հիմնախնդիրները կլուծվեն տարեց տարի:

   Սիրելիներս շնորհավորում եմ գալիք Նոր տարին և Սուրբ ծնունդը, բոլորիդ ցանկանում առողջություն, հաջողություն Ձեր ընտանիքներում, թող, որ գալիք 2019 թ.  Նոր տարին մեր հայրենիքի համար լինի խաղաղության, բարգավաճման և ձեռքբերումների տարի:

 

                                                                                                         Արայիկ Պարանյան   

  Այրում համայնքի ղեկավար

Հրապարակվել է։ 12:44 31/12/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia