Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ազատամուտ համայնքի ղեկավար Վահագն Ալավերդյանը հրաժարական է տվել

 Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Վահագն Ալավերդյանը Ֆեյսբուքում հայտնել է համայնքի ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին։ Նրա հայտարարության մեջ նշված է

«Սիրելի՛ ազատամուտցիներ:

Ամեն ինչ, եթե ունի սկիզբ, ունի նաև ավարտ…
16 ամիս ղեկավարելով Ազատամուտ համայնքը՝ այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել Ազատամուտի ավագանուն, որն արդեն ընդունվել է … 16 ամիս, որն ամբողջովին փորձի կուտակման, նվիրումի, առաջընթացի ու ավանգարդության ժամանակաշրջան էր։ Հպարտ եմ , որ ունեցա հնարավորություն ձեր կյանքը ինչ-որ ձևով փոխելու բնագավառում։
Այն հսկայական աշխատանքը, որ կատարվեց այս ժամանակահատվածում, մեր բոլորի ձեռքբերումն է, ու այն ոչ մի դեպքում չպիտի կանգ առնի, քանի որ արդեն ստեղծվել է այնպիսի գործելաոճ, որը անձնակենտրոն չէ և ամենևին կախված չէ միայն ինձնից։
Տարաբնույթ քննարկումներից զերծ մնալու համար ավելացնեմ, որ հրաժարականս ոչ մի քաղաքական կամ անձնական պատճառներից կախված չէ. ես պարզապես տեղափոխվում եմ այլ աշխատանքի, ու դրանով ևս աշխատելու եմ նոր ազդակներ հաղորդել մեր սիրելի համայնքի բարօր կենսագործունեությանը ։
Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած ժամանակահատվածում իմ նկատմամբ ցուցաբերած անվերապահ վստահության և մշտական աջակցության համար։
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ…
»։ 

 

Հրապարակվել է։ 07:10 11/04/2020