Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Աժ պատգամավորները հանդիպեցին նոյեմբերյանցիների հետ

Հոկտեմբերի 18-ի երեկոյան ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության  պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Սիսակ Գաբրիելյանը, Հայկ Գեւորգյանը  Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի դահլիճում հանդիպում ունեցան Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, գյուղերի վարչական ղեկավարների, մտավորականների, գործարարների հետ։ Հանդիպումը տեւեց ավելի քան երեքուկես ժամ, որի ընթացքում  պատգամավորները պատասխանեցին  Հայաստանի քաղաքական կյանքին, գյուղատնտեսությանը, համայնքային կյանքի տարբեր ոլորտներին, գործարարությանը վերաբերող տարաբնույթ հարցերի։ Պատգամավորներին ուղղեցինք 3 հարց , որոնք վերաբերում էին պետական  բյուջեից Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին եւ մարզպետարանի աշխատողներին  տրվող պարգեւատրման  գումարների ոչ թափանցիկության,  նախկինում նախատեսված,  Կողբի եւ Հախումի ոռոգման ջրամբարների կառուցման ծրագրի չեղարկման, Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի սկզբնամասում 199 միլիոն դրամով ավելի քան  900 մ երկարությամբ ճանապարհի մակարդակի իջեցման ծրագրի   աննպատակարմարության մասին։  Առաջիկայում ավելի մանրամասն կանդրառնանք ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ արծարծված խնդիրներին։

Հրապարակվել է։ 09:30 19/10/2019