Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ԱԺ պատգամավորության թեկնածու Հայկանուշ Բեգլարյան


Ներկայացնում ենք  «Իմ քայլը» դաշինքից Տավուշի մարզն ընդգրկող ընտրատարածքից ռեյտինգային թեկնածու Հայկանուշ Խորենի Բեգլարյանին:

                                        Կենսագրություն

            Հայկանուշ Խորենի Բեգլարյանը ծնվել է 1968թ. հոկտեմբերի 1-ին Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում, գյուղացու ընտանիքում: 1985թ. ավարտել է Ոսկեպարի միջնակարգ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Ռուսաստանի Սարատովի մարզի Էնգելս քաղաքի բժշկական քոլեջը եւ ստացել բուժքրոջ որակավորում: Ուսմանը զուգահեռ աշխատել է տեղի հիվանդանոցում՝ որպես հերթապահ բուժքույր: Ավարտելուց հետո 1987թ. ընդունվել է Սարատովի բժշկական ինստիտուտ, դրան  զուգահեռ աշխատել է Սարատովի Օրթոպետիկ ինստիտուտի վնասվածքաբանական բաժանմունքում որպես ավագ բուժքույր,որտեղից 1988թ. երկրաշարժից հետո գործուղումով վերադարձել է Հայաստան, աղետյալներին  օգնություն ցուցաբերելու  նպատակով: Այնուհետեւ որպես բուժքույր կամավոր ընդգրկվել է Ոսկեպար գյուղի նորաստեղծ կամավորական ջոկատում: 1989թ. մայիսին աշխատանքի է ընդունվել  Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցում՝ որպես շտապօգնության բուժքույր: 1989-9թ. մասնակցել է Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին: 1992թ.-ին Բարեկամավան գյուղի ինքնապաշտպանական մարտի ժամանակ վիրավորվել է աջ ոտքից, արկի պայթյունից ստացել ուղեղի ցնցում: Բուժվելուց հետո նորից անցել է աշխատանքային ծառայության: 1994-98 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Վարդանանց համալսարանը,ստացել իրավաբանի որակավորում: 1999թ.-ից մինչև 2006թ.–ը որպես դեղագործ աշխատել է  «Ադոնիս» ՍՊԸ-ում,  աշխատելով  նաեւ Նոյեմբերյանի պոլիկլինիկայի նյարդաբանական կաբինետում՝ որպես բուժքույր: Շարունակել է աշխատել մինչեւ  2009 թվականը՝ որպես բուժքույր: 2008 թվականից մինչ այժմ անհատ ձեռնարկատեր է:

Ինքնապաշտպանական մարտերին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ մեդալների: 2010թ.-ին արժանացել է  ՀՀ ազատամարտի վետերանների միության վկայականի, 2010թ. ստացել է  «Զորավար  Անդրանիկ» հուշամեդալ: 2013թ. արժանացել է ՀՀ պաշտպանության միջգերատեսչական հանձնաժողովի վկայականի, 2017թԵրկրապահ կամավորականների միության վկայականի, արժանացել է Հայոց Բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման  հոբելյանի առիթներով  պատվոգրի, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի կողմից արժանացել է  «Լավագույն բուժծառայող» պատվոգրի: Հաշվառվել  է որպես զինծառայող եւ ստացել ավագ սերժանտի կոչում:  2017թ. «ԵԼՔ» դաշինքից առաջադրվել է  Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու:

Նույն թվականին մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին որպես «ԵԼՔ»  դաշինքի վստահված անձ: Ակտիվ մասնակցություն է ունեցել ժողովրդական շարժմանը, քաղաքացիական ընդվզումներին: Բազմիցս բարեգործական օգնություն է ցուցաբերել սահմանամերձ բնակիչների սոցիալական պայմանների բարելավմանը, վայելում  է բնակչության սերն ու հարգանքը: Ի սկզբանե անվարան եւ ակտիվորեն  մասնակցել է  «Իմ Քայլը» շարժմանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: 

Նրան  ճանաչողները  գնահատելով նրա մարդկային որակները՝ ցանկանում են Հ. Բեգլարյանին  տեսնել որպես ԱԺ  պատգամավոր: Հայկանուշ Խորենի Բեգլարյանին որպես մարդ բնութագրում են ազնվությունը. համարձակությունը, ճշմարտախոսությունը, ընկերասիրությունը: Նա խորհրդարանի պատգամավոր ընտրվելով՝ հետամուտ է լինելու Տավուշի սահմանագոտու բնակիչների հիմնախնդրների լուծմանը, հաշմանդամ եւ սոցիալապես անապահով անձանց պետական աջակցության ընդլայնմանը, կանանց հիմնախնդիրների ներկայացմանը եւ լուծմանը:  Հայկանուշ Բեգլարյանը կարեւորում է 

Տավուշի մարզում փոքր արտադրությունների ստեղծումը, այդ կերպ աշխատատեղերի ստեղծումը, արտագաղթի կանխումը: ԱԺ պատգամավոր լինելով՝ նա միշտ հասանելի է լինելու ընտրողներին, ովքեր նրա միջոցով իրենց հուզող հիմնախնդիրները կներկայացնեն խորհրդարանում:Նրա աշխատասիրությունը, կարիքավոր մարդկանց միշտ ձեռք մեկնելը, մարդկանց հոգսերին ականջալուր լինելը որակներ են, որոնք կնպատեն նրա՝ որպես ԱԺ պատգամավորի կայացմանը: Վստահելով Հայկանուշ Բեգլարյանին, նրա օգտին քվեարկելով՝ դուք ունենալու եք  ժողովրդից սերված, ժողովրդական պատգամավոր, ով անպայման կարդարացնի ձեր վստահությունը, որովհետեւ նա պատրաստակամ է մարդկանց պատգամները Ազգային Ժողով հասցնելու, առկա խնդիրներին արդար եւ օրինական լուծում տալու գործում:

ԱԺ պատգամավորության թեկնածու Հայկանուշ Բեգլարյանին հանդիպելու, հարցեր քննարկելու, դրանք առաջադրելու համար կարող եք զանգահարել նրա բջջային հեռախոսահամարին՝ 093-32-54-08:

«Տեսանկյուն»


Հրապարակվել է։ 18:44 04/12/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia