Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ԱԺ պատգամավորության թեկնածու Մհեր Սամվելի Անանյան


Ներկայացնում ենք  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից  Տավուշի մարզն ընդգրկող ընտրատարածքից ռեյտինգային թեկնածու Մհեր  Անանյանին:

                                     Կենսագրություն

               Ծնվել է 1980թ.-ի հունիսի 18-ին, Նոյեմբերյան քաղաքում:

              1998թ. ընդունվել է ՌԴ Իվանտեւյան համալսարանի Վանաձորի մասնաճյուղ:

               2002թ. ավարտել է Լոռվա միջազգային համալսարանի իրավագիտության 

               ֆակուլտետը:

              2002թ. հունիսի 14-ին նրան շնորհվել է  իրավաբանության բակալավրի  

               ակադեմիական աստիճան:

               2015թ.-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ է:

               Ամուսնացած է, ունի  որդի եւ երկու դուստր:

              Ջբաղվում է  անհատական տնտեսական գործունեությամբ: 

Մհեր Անանյանը ավանդ ունի Նոյեմբերյանի սահմանագոտու կառուցապատման, սահմանագոտու ամրապնդման աշխատանքներում: Աջակցություն է ցուցաբերել օգնության կարիք  ունեցող անձանց: Մհեր Անանյանին որպես անհատ բնութագրում են ազնվությունը, ճշմարտախոսությունը, ընկերասիրությունը: Նա կարեւորում է Տավուշի մարզում  գյուղատնտեսական մատչելի, երկարաժամկետ վարկերի տրամադրումը՝ վարկի տոկոսների վճարման հետաձգված ժամկետով,այդ վարկերի նպատակային օգտագործման վերահսկողությունը, պետական աջակցությունը անասնապահական արտադրանքի՝ մսի իրացմանը, մթերման կետերի ստեղծմանը, որպեսզի գյուղացին  մսի  վերավաճառողի մոտ խնդրողի դերում չլինի, այլ կարողանա մթերման կայանում  մեծ քանակությամբ իրացնել իր  քրտնաջան աշխատանքի արդյունքը: Հարկ է  աջակցել անասնապահական տնտեսությունների զարգացմանը, խոշոր տնտեսություններին: Պատգամավորության թեկնածուն  շեշտում է   անասնաբուժական կայաններին աջակցությունը, անասնաբույժների սոցիալական պայմանների բարելավումը,  աշխատավարձի բարձրացումը, նրանց համար մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելը: Այդ կերպ Տավուշի սահմանամերձ տարածաշրջաններում կխթանվի անասնապահությունը: Մհեր Անանյանը կարեւորում  է  սահմանամերձ համայնքներին ոռոգման եւ խմելու ջրով ապահովումը, դրա համար ենթակառուցվածքների ստեղծումը: Հարկ է կարգավորել թունաքիմիկատների շուկան,այն մաքրել անորակ բուժանյութերից Նա կարեւոր եւ հրատապ է  համարում գյուղատնտեսական արտադրանքի, մրգերի, հատապտուղների, բանջարեղենի վերամշակման փոքր ձեռնարկությունների ստեղծումը, դրանց պետական աջակցությունը: Մհեր Անանյանը անհրաժեշտ է համարում, որպեսզի հայկական բանակին մատակարարվի Հայաստանի որակյալ  արտադրանքը՝ միսը, գյուղատնտեսական ապրանքները:  Նա շեշտում է  Տավուշում հակակարկտային համակարգերի թվի մեծացման անհրաժեշտությունը: Պատգամավորության թեկնածու Մհեր Անանյանը հարկ է  համարում կրթական ոլորտում որոշակի բարեփոփոխումները, սահմանամերձ գոտում ապրող, սոցիալապես անապահով ուսանողների համար հատուկ զեղչերի սահմանումը: Նախադպրոցական կրթության համակարգում նա կարեւորում է  մանկապարտեզներում պայմանների բարելավումը եւ ընդլայնումը, մանկապարտեզ նոր սաներ ընդունելիս արդարության ապահովումը: Նա կարեւորում է   ազգային, մշակութային արժեքների պահպանումը, քարոզումը, Հայաստանի հեռուստաընկերությունների եթերում բռնություն ու կրիմինալ քարոզող ֆիլմերի, գաղափարազուրկ եւ օտար սերիալների բացառումը: Պետական կառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից Մհեր Անանյանը  ընդգծում է  մարզպետարանների, որպես հավելյալ, անարդյունավետ մարմինների լուծարման անհրաժեշտությունը : Նա նշում է , որ օրենսդրական փոփոխություններով պետք է հասնել  այն բանին, որ յուրաքանչյուր շրջան ունենա իր պատգամավորը, պետք է սահմանել պատգամավորների հետկանչի ընթացակարգ: Մհեր Անանյանը կարեւոր է համարում ընտրական տեղամասերի շենքային պայմանների փոփոխությունը, որպեսզի հաշմանդամություն ունեցող ընտրողները կարողանան քվեարկությանը մասնակցել:  Մհեր Սամվելի Անանյանը խորհրդարանի պատգամավոր ընտրվելով՝ հետամուտ է լինելու Տավուշի սահմանագոտու բնակիչների հիմնախնդիրները լուծելուն, մարզում  գյուղատնտեսության զարգացման համար պայմանների ապահովմանը, սահմանագոտու  երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը:   ԱԺ պատգամավոր լինելով՝ նա միշտ հասանելի է լինելու ընտրողներին, ովքեր նրա միջոցով իրենց հուզող հիմնախնդիրները կներկայացնեն խորհրդարանում:Մհեր Անանյանի մարդասիրությունը, կարիքավոր մարդկանց միշտ ձեռք մեկնելը, այլոց հոգսերին կարեկից լինելը մարդկանց կողմից գնահատվում են: Մհեր Անանյանի օգտին քվեարկելով՝ դուք ունենալու եք   պատգամավոր, ով  կարդարացնի ձեր վստահությունը, միշտ կլինի ձեր կողքին, աջակից կլինի Տավուշի մարզի հիմնախնդիրների,  մարդկանց հուզող կարեւոր հարցերի  լուծմանը:

 

Հրապարակվել է։ 19:49 05/12/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia