ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դադարեցրեք պոստերից Նիկոլ Փաշինյանին աջակցող ուղերձներ հղող կամավորականների լայվերը հեռարձակել Հ1-ով». Արշալույս Մղդեսյան


Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշեք՝ 1998թ. փետրվարի 3-ին պատերազմը հաղթած երկրի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարաժարական տվեց: Լուծում էր առաջարկում, չհամաձայնեցին, գնաց: Պատերազմը պարտված երկրի ղեկավարությունն ի՞նչ պիտի անի:

Դիվանագիտության ճանապարհով պատերազմը չկանխած ԱԳ նախարարությունը, բարձրաստիճան դիվանագետներն ի՞նչ պետք է անեն:

Բանակը 21-րդ դարի կամ ինչպես մոդա է ասել 5-րդ սերնդի պատերազմին չպատրաստած ՊՆ և ՊԲ ղեկավարությունն ի՞նչ պետք է անեն:

Էս երկրին անցնցում լուծումներ են պետք: Մենք դեռ արնահոսում ենք:

Հանկարծ կոմբատանտներին չքաղաքականացնեք, հետո պատուհաս են դառնալու: ՀԱԲ-ի օրինակը վկա: Դադարեցրեք պոստերից Նիկոլ Փաշինյանին աջակցող ուղերձներ հղող կամավորականների լայվերը հեռարձակել Հ1-ով: Առհասարակ հրամանատարությունը դա չպիտի թույլ տա, կոշտ ձևով կանխի:

Եթե առաջ ընտրությունից ընտրություն էր բանակը քաղաքականացվում բարձրագույն հրամանատարության մակարդակով, հիմա պոստում կանգնած զինվորն էլ է քաղաքական թեմաների մեջ:

Էս խառնաշփոթին վերջ տվեք: Սա քաղաքացիական պատերազի ու պետության փլուզման ճանապարհ է: Լուծումներ են պետք, ոչ թե հաթաթաներ: Եթե հրաժարականն է լուծումը, ուրեմն՝ դա պետք է արվի, եթե ազգային համաձայնության կառավարություն է լուծումը, պետք է այն կազմել: Բայց առանց ցնցումների:

Վրեժի մասին ընդհանրապես չխոսեք»:

 

 


Հրապարակվել է։ 12:14 14/11/2020