+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը շնորհավորել է կապիտան Ռուբեն Սանամյանին՝ հայրենիքի բարձրագույն պարգևին արժանանալու առթիվ

 


Դիլիջան համայքի ղեկավար  Արմեն Սանթրոսյանը շնորհավորել  է կապիտան Ռուբեն Սանամյանին՝ հայրենիքի բարձրագույն պարգևին՝  «Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս»  կոչմանն արժանանալու համար։ Համայնքապետարանի պաշտոնական կայքում  տեղադրված է շնորհավորանքի տեքստը

«Սիրելի Ռուբեն

  Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ հայրենիքի բարձրագույն պարգևին՝  «Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս» կոչմանն արժանանալու համար։  Մաղթում ենք Ձեզ անձնական երջանկություն և հետագա հաջողություններ՝ մեր հայրենիքի հզորության ամրապնդմանն ուղղված Ձեր հայրենանվեր գործունեության մեջ։ 

Մենք հպարտանում ենք Ձեզնով․․․»

 

Հրապարակվել է։ 09:45 25/08/2020