ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գագիկ Ծառուկյանը Ոսկեվանում աջակցության ծրագրեր կիրականացնի


Սեպտեմբերի 10-ին  սահմանամերձ Ոսկեվան գյուղի եկեղեցու հրապարակում  կայացած հանդիպումից առաջ   Գագիկ Ծառուկյանին դիմավորել են  աղուհացով։     Իր ելույթում  Գ.  Ծառուկյանը կարեւորել է  սահմանագոտու բնակիչներին սատարելը,  քննադատել  Հայաստանի իշխանությունների  վարած քաղաքականությունը։ Նա  անսալով Ոսկեվանի մարզադպրոցի մարզչի խնդրանքին՝ խոստացել է օգնել մարզադպրոցի նորոգմանը եւ այն մարզագույքով համալրմանը։ Նա ոսկեվանցիներին խոստացել  է  հողահատկացման եւ շինթույլտվության  առկայության դեպքում  Ոսկեվանում կառուցել  արարողությունների սրահ, նաեւ՝  խոստացել    ցեմենտով աջակցել  գյուղամիջյան ճանապարհների հենապատերի ամրացման  աշխատանքներին։

Հրապարակվել է։ 13:03 11/09/2020