Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գասպար Կարապետյան. «Ազգային ժողովում դաշնակցության ներկայությունը կարեւոր է»



Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ  Գասպար Կարապետյանը սերտորեն կապված է    սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանի հետ: Նրա ջանքերի շնորհիվ Նոյեմբերյան քաղաքը բարեկամացավ Հունաստանի մայրաքաղաք Աթենքի արվարձան հայաշատ Վիրոնա քաղաքի հետ: Oրերս Նոյեմբերյանի պատվավոր քաղաքացի Գասպար Կարապետյանը  հերթական այցով Նոյեմբերյանի տարածաշրջանում էր: Նրա հետ զրույցի ընթացքում խնդրեցինք պատմել, թե ինչպես սկիզբ առավ Նոյեմբերյանի եւ Վիրոնայի բարեկամությունը, այն ինչ արդյունքներ տվեց: Նա հայտնեց. «1999թ. նամակով դիմել ենք Երեւանում գործող ՀՅԴ Գերագույն մարմնին,որ Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մաս կազմող Վիրոնա քաղաքը բարեկամանա Հայաստանի քաղաքներից մեկի հետ, որոշեցինք , որ Վիրոնան սահմանամերձ Նոյեմբերյանի հետ  բարեկամություն հաստատի: Դրանից հետո,հաջորդ տարի Վիրոնայի քաղաքապետի, ավագանու 3անդամների, ,Հայ դատի հանձնախմբի անդամ մի երիտասարդi հետ իմ   այցը կայացավ:  Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ  երկու քաղաքների համագործակցության համաձայնագրի ստորագրում: Լուրջ արդյունքներ ունեցանք, կառուցապատվեց Նոյեմբերյան քաղաքի   հայ-հունական բարեկամության այգին, Նոյեմբերյանի Զորավար Անդրանիկի փողոցը ասֆալտապատվեց, Նոյեմբերյանի հիվանդանոցին դեղորայք, քաղաքի  պոլիկլինիկային տարբեր բժշկական սարքավորումներ նվիրվեց, մարզադպրոցին օժանդակություն եղավ , դպրոցներին մեծ թվով համակարգիչներ նվիրվեցին, քանի որ դպրոցներում  համակարգիչների խիստ պակաս  կար: Նոյեմբերյանի քաղաքապետեր Սերյոժա եւ Վանուշ Ամիրաղյանների գլխավորած  պատվիրակությունների այցեր կայացան Վիրոնա ,Վիրոնայի քաղաքապետ Նիկոս  Խարդալիասին, նախարար Դավիթ Լոքյանին  եւ ինձ շնորհվեց Նոյեմբերյանի պատվավոր քաղաքացու կոչում: Նոյեմբերյանի հետ միշտ կապի մեջ եմ, երեկ հանդիպել  եմ Նոյեմբերյան համայնքի ղեկավարի հետ:  Նրաn  ասել եմ, որ  Հայաստանի եւ Արցախի  իշխանություններից ստացած  ամենաբարձր պարգեւներից ավելի մեծ պարգեւ ինձ համար  Նոյեմբերյանի պատվավոր քաղաքացի լինելն է : Երբ Հայաստան եմ գալիս, նույնիսկ մեկ օրով, այցելում եմ Նոյեմբերյանի շրջան, որպեսզի  ինձ  զգամ իմ տան պես: Այժմ  Հունաստանը աստիճանաբար դուրս է գալիս  ճգնաժամից, պետք  է վերահաստատենք  բարեկամությունը , Նոյեմբերյան  քաղաքն այլեւս  Հունաստանի նյութական օգնության կարիք չունի, պետք է համագործակցենք դպրոցների, մշակութային միությունների, գործարարների միջեւ, պետք աշխատանք կատարենք, որ հաջորդ տարի վերականգնենք համագործակցությունը»: Գասպար Կարապետյանը նշեց, որ դաշնակցությունը սկսած 1965թ.-ից  Հայ Դատի հանձնախմբեր է ստեղծել, որոնցում աշխատանքը կամավորական էԵվրոպայի 14 երկրներում  Հայ Դատի հանձնախմբեր են գործումԳ. Կարապետյանը  2010-ից  գործում է  Բրյուսելում, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի  նախագահն է: Հայ Դատի հանձնախմբի հիմնական նպատակը հայոց ցեղասպանության ճանաչումն է եւ հատուցումը: Հայ Դատի հանձնախմբի նպատակներից մեկը Ջավախքին աջակցությունն է,  Վրաստանից անջատվելու  նպատակ չկա, նպատակը հզոր Վրաստանն է , հզոր Ջավախքով: Աջակցություն է ցուցաբերվել սիրիահայության անվտանգության ապահովմանըՀայաստանի   Եվրոպայի հետ մերձեցմանըխորհրդարանական մակարդակում  Հայ դատի հանձնախումբը  համագործակցում է  Հայաստանի  խորհրդարանական տարբեր պատվիրակությունների հետ; Ադրբեջանը ամեն կերպ փորձում է  Արցախը մեկուսացնելհիմնական աշխատանքներից  Արցախը  մեկուսացումից դուրս բերելն է,  դե ֆակտո Արցախը ճանաչված է  Եվրոպայի շատ քաղաքների կողմից, վերջին 2 տարում բելգիացի 24 պատգամավոր այցելել է Արցախ: Արցախի  իշխանության ներկայացուցիչները այցելում են Բրյուսել,Ֆրանսիա: Ադրբեջանը փորձում էր արգելափակել արցախցի երիտասարդների ուսանելը եվրոպական համալսարաններում, սակայն Հայ Դատի հանձնախումբը  կարողացավ կանխել այդ փորձերը: ՀՅԴ Հայ դատի խմբերը հաջողությամբ համագործակցում են եվրոպական երկրներում ՀՀ դեսպանատների հետ:

Գ. Կարապետյանին ասացինք, որ առաջիկայում ԱԺ ընտրություներ են, ինքը որպես ՀՀ քաղաքացի, ինչքանով է կարեւորում ապագա խորհրդարանում դաշնակցություն ներկայությունը: Նա ասաց, որ ինքը Հունաստանի քաղաքացի լինելուց զատ   ՀՀ քաղաքացի է: Ասաց, որ իբրեւ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար շատ է օգնել Եվրոպա այցելած տարբեր կուսակցությունների պատգամավորներին: Հիմա ինքը   որոշեց մասնակցել իր կուսակցության նախընտրական քարոզարշավին: Այսքան տարի ինքը երբեւէ Նոյեմբերյանի շրջանում  դաշնակցության համար քվե չի խնդրել: Հիմա որոշեց գալ, քանզի  երկիրը նոր փուլի մեջ է: Նա  հավելեց . «Դաշնակցությունը տարիների ընթացքում ցույց է տվել , որ եղել է կառուցողական ընդդիմությունվարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը դաշնակցության դերը շատ կարեւորում  է հայկական  կյանքում,  ինքը չի նույնացնում կառավարության մեջ  ՀՅԴ-ի ներկայությունը  ՀՀԿ-ի  ներկայության հետ: Շատ կարեւոր է դաշնակցության ներկայությունը արտաքին հարցերի լուծման համար:  Սահմանամերձ Տավուշն ամենօրյա վտանգի   տակ է, տավուշցիները  շատ հետաքրրված են արտաքին ճակատովԵս այցելեցի Նոյեմբերյանի  սահմանամերձ 5 գյուղ, հանդիպեցի մեր հերոս զինվորներին, գյուղերում  մարդիկ ապրում են վտանգավոր պայմաններումԴաշնակցության դերը յուրահատուկ է,դաշնակցությունը ունի Հայ Դատի հանձնախմբեր: Դաշնակցության դերը մեծ է, երբ  կուսակցությունը Ազգային ժողովում ներկայացված է, այն այլ  ուժ ունի եւ եթե դուրս  լինի, ուժն  այլ կլինի: ԵԽԽՎ-ն Ադրբեջանի որջ էր, մեծ կաշառքով մեծ թվով  հակահայկական բանաձեւեր ընդունվեցինՄենք այդ մասին  տեղեկություններ ունեինք, որոնք ներկայացրինք լրագրողներինարդյունքը եղավ, որ ԵԽԽՎ  նախկին  ղեկավարիԱդրբեջանի  պատվիրակության  ղեկավարի եւ 4-5 պատգամավորների   մուտքն  ԵԽԽՎ-ի շենք արգելված էԵԽԽՎ-ում  սոցիալիստների խումբը միշտ հայամետ է, Արմեն Ռուստամյանը  1999թվականից այնտեղ է, բոլորին ճանաչում է, ԵԽԽՎ-ում  մեծ հարգանք ու համակրանք է վայելում, սոցիալիստների խումբը միշտ հայանպաստ դիրքորոշում ունի, քանի որ Արմեն Ռուստամյանը   մեծ աշխատանք է կատարում: Մեզ զորավիգ  են կանգնում նաեւ  ձախերը,որտեղ հույները մեծ դերակատարում ունեն, ես  Հունաստանից լինելով, նրանց հետ բարեկամական կապեր ունեմԵվրոպական  Միության  խորհրդարանների պատվիրակությունները այցելում են Հայաստան եւ Արցախ , յուրաքանչյուր քաղաքական  խմբում  մենք անդամներ ունենք : Եթե դաշնակցությունը Ազգային ժողովում ներկայացված չլինի, ո?վ պետք է սոցիալիստների  խմբի հետ աշխատի ԵԽԽԽ-ում   եւ Եվրոպական խորհրդարանում: Մենք մեր առջեւ ունենք արտաքին ճակատում ծանր, լուրջ  տարիներ, դրա համար կարեւոր է  դաշնակցական պատգամավորների  ներկայությունըԱրթուր Խաչատրյանը, ով  զանազան միջազգային կազմակերպություններում աշխատել է, բացառիկ կերպով անգլերենին տրապետում է, շատ հաջող աշխատեց նաեւ որպես  Շիրակի մարզպետ եւ կարճ ժամանակ՝ գյուղատնտեսության նախարար , նա  կարեւոր դերակատարում ունեցավ արտաքին քաղաքականության մեջ:  Գյումրիից Արմենուհի  Կյուրեղյանը Եվրանեսթի շրջանակներում փորձառություն ունեցավ եւ կարող է   այդ փորձառությունը շարունակել: Մենք պետք է ունենանք նոր ԱԺ, եւ շատ կարեւոր է, որ այն անձինք, ովքեր փորձառություն ունեն, շարունակեն այնտեղ լինել:

Ես կոչ պիտի ուղղեմ Տավուշի մեր հայրենակիցներինՆոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները տարիներով ինձ գիտեն: Ես այստեղ  եկել եւ աշխատել եմ,   եւ որքան կարողանամ, այս շրջանին իմ օգնությունը պետք է շարունակեմ:  Նոյեմբերյանի քաղաքապետի, Կողբ համայնքի ղեկավարի  հետ զրուցեցինք, սահմանամերձ գյուղերի ղեկավարների հետ ծրագրեր մշակեցինքորպեսզի կարողանանք այստեղ  որոշ նախաձեռնություններ իրականացնել, որոշ բաներ փոխել: Իմ խնդրանքը եւ կոչն է Նոյեմբերյանի շրջանի  եւ Տավուշի մեր հայրենակիցներին, որ  իրենց քվեով դաշնակցությանը ուղարկեն Աժ, որպեսզի Հայ դատի հանձնախումբը եւ ես Եվրոպայի մեջ հավելյալ ուժ ունենանք, Նոր Հայաստանի մեջ ուժ ունենալով՝   ավելի օգնենք Նոյեմբերյանի շրջանին: ես հաջողություն եմ մաղթում, եւ  կշարունակեմ ձեր  կողքին լինել, կշարունակեմ  հաճախ  այցելելիմ կարողությունների շրջանակներում կօժանդակեմ ձեր բոլոր կարիքներին»:

 

 

 

 

 

 

Հրապարակվել է։ 21:57 04/12/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia