ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գետահովտում ավտոճանապարհը սարքել են, խոշոր քարերը լցվում են հեղեղատարը(Լուսանկարներ)

 

Միջպետական  ավտոճանապարհից Գետահովիտ գյուղ տանող ավտոճանապարհի կառուցապատումն իրականացրել է « Վարմաշ»  ՍՊԸ-ն։ Գետահովտի բնակիչները մեզ հայտնեցին, որ ճանապարհի  կառուցման հետ կառուցվել է գյուղամեջից ներքեւ ձգվող հեղեղատար։  Սակայն հեղեղատարը սարքվել է   զառիթափի տակ, խոշոր քարերըը զառիթափից ընկել են հեղեղատարի մեջ; Մենք այդ լուսանկարները ուղարկել են « Վարմաշ»  ՍՊԸ տնօրեն Կարեն Աֆոյանի էլեկտրոնային փոստին, սակայն նրանից բացատրություն չենք ստացել;  Ճանապարհը կառուցած ընկերությունը, ըստ օրենքի, դեռեւս մեկ տարի շահագործելու է այդ  ճանապարհը եւ հեղեղատարը։ Աշնան անձրեւներից զառիթափն ավելի  է  քանդվելու, քարերն ու հողը  լլցվելու են  հեղեղատարը։ Մենք հետեւողական ենք լինելու հարցի լուծմանը։ 



Հրապարակվել է։ 10:06 19/09/2020