Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հաղարծին գյուղի բնակիչ 38-ամյա վարորդը տեղում մահացել է


Հուլիսի 9-ի երեկոյան 21-ին մոտ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Ըստ աղբյուրի՝  Հաղարծին գյուղի բնակիչ 38-ամյա Արմեն Թամամյանը իր վարած УАЗ 31 512 մակնիշի ավտոմեքենայով Հաղարծնի անտառի հարևանությամբ գտնվող սարամասում դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվել է։ Ա Թամամյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկաններ եւ  քննչական խումբ։ Հարուցվել է քրեական գործ։

 

Հրապարակվել է։ 20:17 09/07/2020