ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Համահայկական հիմնադրամը իրավունք չուներ գումարները փոխանցել պետբյուջե. Սուրեն Պարսյան


Համահայկական հիմնադրամը իրավունք չուներ գումարները փոխանցել պետբյուջե: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համահայկական հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ Հիմնադրամը կարող է ծախսեր կատարել միայն կանոնադրական նպատակների ուղղությամբ։

Իսկ Հիմնադրամի նպատակների մեջ ռազմական կամ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը փակելու դեպքեր սահմանված չեն։ Դրամական միջոցները կարող են օգտագործվել Հիմնադրամի կողմից հաստատված ծրագրերի շրջանակում։

Առհասարակ ՀՀ պետական բյուջեն իրենից ներկայացնում է մի «կաթսա», որտեղ փոխանցվող գումարների նպատակային նշանակությունը գոյություն չունի։ Հետևաբար, այդ գումարները կարող էին ծախսվել ցանկացած նպատակով, այդ թվում՝ աշխատավարձերի և պարգևավճարների համար։

Հայաստանի և Սփյուռքի կողմից հավաքագրված շուրջ 170 մլն ԱՄՆ դոլարի կարիքը զգացվելու է Արցախի ենթակառուցվածքները վերականգնելիս, մասնավորապես՝ ճանապարհներ, կոմունալ ծառայություններ (էլեկտրաէներգիա, ջուր, գազ, ինտերնետային ցանց), շենքեր, շինություններ, դպրոցներ և այլ քաղաքացիական օբյեկտներ»:

Ո՞ւր են պատերազմի օրերին հիմնադրամին հանգանակված գումարները. փոխվարչապետը հաստատեց՝ մի մասը փոխանցվել է կառավարությանը:

 

Հրապարակվել է։ 12:53 19/11/2020