Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հանրապետական նշանակության ճանապարհը՝ կիսաքանդ,ուր են գնացելհարյուրավոր միլիոն դրամները

Դիլիջանի կենտրոնում այժմ ճանապարհաշինական աշխատանքևեր են կատարվում, սակայն   Վանաձորի կողմից  Դիլիջան քաղաքի մուտքի մոտ ավտոճանապարհը  կիսաքանդ է, բազմաթիվ փոսերով լինի։ Այդ ավտոճանապարհը սպասարկում է  Դիլիջանի « Հաղարծին»     ճանապարհաշինական ընկերությունը ։  «Հաղարծին»    ՓԲԸ տնօրեն Գուրգեն Մանթաշյանն ասաց, որ իրենց ընկերությունը այժմ չի  սպասարկում Դիլիջանի ավտոկայարանից մինչեւ Դիլիջանի դատախազության շենք ավտոճանապարհը,   7 կմ  երկարությամբ հատվածը, որը պետք է նորոգվի, դրա նորոգման համար մրցույթ  է հայտարարված, հայտնի է շինարար կազմակերպության անունը։   Գուրգեն Մանթաշյանը հայտնեց, որ իրենք են իրականացնում  Վանաձոր-Դիլիջան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ընթացիկ  եւ ձմեռային պահպանության աշխատանքները։   Դիլիջանի բնակիչները հայտնում են, որ տարիներ շարունակ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը  վատ վիճակում էր, փոսառատ է եղել, մինչդեռ  պետական բյուջեից  մշտապես  մեծ գումարներ են  հատկացվել այդ ճանապարհի  սպասարկման համար։

Այդ մասին  առաջիկայում գրավոր  հարցում  կկատարենք ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն։

Հրապարակվել է։ 14:54 29/07/2020