Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հայկանուշ Բեգլարյանը՝ արեւելյան միավորման 9-րդ շրջանի հրամանատար

Հուլիսի  24-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ  Արեւմտյան  Հայաստանի Հանրապետության  արեւելյան միավորման  պաշտպանության ուժերի  հրամանատարության նիստ ։  Ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը,ԱԺ պատգամավոր Սարգիս  Ալեքսանյանը, Նոյեմբերյան համայնքի  ղեկավար Կարեն Աբազյանը ։ Բագրատ Սրբազանը հնչեցրեց  Տերունական աղոթքը։   Բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը հնչեցրեց Հայկանուշ Բեգլարյանին նվիրված  իր բանաստեղծությունը։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության  արեւելյան միավորման  պաշտպանության ուժերի  հրամանատար Արամ  Անդրեասյանը  ներկայացրեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության  ուժերի արեւելյան միւավորման  նպատակները։ Նա   ներկայացրեց հրամաններ, որով Հայկանուշ  Բեգլարյանին  շնորհվեց   արեւելյան  միավորման  9-րդ շրջանի հրամանատարի պաշտոնը, ավագ  լեյտենանատի կոչում։  Մի շարք  անձանց հանձնվեցին  Արեւմտյան  Հայաստանի Հանրապետության  արեւելյան միավորման  պաշտպանության ուժերի պատվոգրեր։


Հրապարակվել է։ 09:26 25/07/2019