Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հեղափոխությունը սուտ է,ոչխար պահեք


Սեպտեմբերի 12-ին վարչապետ Ն Փաշինյանը որոշում է ընդունել  Հայկ Ղալումյանին Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին։ Հ Ղալումյանը  Նիկոլ Փաշինյանի դասընկերն է, Նիկոլի կնքահայրը։ Նա մինչ այդ զբաղեցրել  է Հայէկոնոմբանկի Իջեւանի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը,  Նիկոլի ընկեր Խաչատուր Սուքիասյանի  բանկի մասնաճյուղի կառավարիչն էր։

Հայկ Ղալումյանը լավ  մարդ է, նրա դեմ ոչինչ  չունենք, սակայն բանկի մասնաճյուղի տնօրեն լինելը ի՞նչ կապ ունի համայնք  ղեկավարելու հետ։ ԽԾԲ-ի սկզբունքներով պաշտոնյաներ  նշանակելու  համար  ՀՀԿ-ին  քննադատած   Նիկոլ Փաշինյանը վարվել է   ՀՀԿ-ական ոճով։ Հեղափոխական սկզբունքները՝ ոչինչ, ինչպես Նիկոլն  է խորհուրդ տվել՝ ոչխար պահեք։

Հրապարակվել է։ 10:14 13/09/2019