Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հեռուստատեսային անկարգություն

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանափոխությունից հետո Հայաստանի հեռուստատեսային ոլորտում եղած ամենամեծ փոփոխությունը երեւի այն է, որ Պետրոս Ղազարյանը «Կենտրոնից» գնացել է Հանրային հեռուստաընկերություն։ Հեռուստաալիքները բաժանված են կուսակցություններին եւ օլիգարխներին, ովքեր դրանք օգտագործում են իրենց գովազդի համար։ Դրանք հաճախ լուրերի թողարկումներում, որպես տեղեկատվություն, կիսաթաքնված գովազդ են տեղադրում։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն անգործության է մատնված, այն պետք է լուծարել, դրա անդամներին պետական բյուջեից տրվող մեծ ռոճիկների գումարները բաժանել Տավուշի սահմանագոտու աղքատներին։ Այդ հանձնաժողովը չի կատարում իր գործառնույթները, գովազդի առավելագույն չափաքանակը խախտվում է , հեռուստաընկերությունները գովազդների արանքում ֆիլմ են ցուցադրում, գովազդների ժամանակ այնքան են բարձրացնում հեռուստացույցի ձայնը, որ ստիպված անհանգստանում ես բազմաբնակարան շենքիդ հարեւանի լսողության համար։



Հրապարակվել է։ 09:17 26/07/2019