Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրաժարականներ

 

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի 2 համայնքների ղեկավարներ հրաժարականի դիմում են ներկայացրել, նրանցից մեկը փոշմանել է։ Ենոքավան համայնքի ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանը հայտնեց, որ ինքը առողջական, սրտի հետ կապված խնդիրներ ուներ, դեկտեմբերի 26-ին պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն  համայնքի ավագանին մերժել է նրա հրաժարականը։  Չիբուխչյանը հայտնեց, որ ինքը հետո հետազոտվել է, պարզվել է, որ իր առողջական վիճակը  վատ չէ, ինքը ետ է վերցրել դիմումը։ Նրա խոսքերով՝ հունվարի 15-ին ինքը ընդունելության է եղել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մոտ, մարզպետն իրեն կոչ է արել աշխատել համայնքի ղեկավարի պաշտոնում։  «Տեսանկյունը»  Ա Չիբուխչյանին հարցրեց   նրա աշխատավարձի չափը։ Նա ասաց, որ առանց հարկային պահումների այն կազմում է 120 հազար դրամ, հավելելով, որ համայնքի ավագանին խոստացել է իր աշխատավարձը դարձնել  250 հազար  դրամ եւ հավելեց՝ տեսնենք կդարձնե՞ն։ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի    բնակիչ, 35-ամյա  Արգամ Արզումանյանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի  2018թ հուլիսի 20-ի որոշմամբ  նշանակվել է Բերքաբեր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նա ասաց, որ Բերքաբերում իր միսիան ավարտված է․ինքը պաշտոնից հրաժարականի դիմում է գրել։ Նա իր պաշտոնավարման շրջանում կարողացել է սահմանամերձ գյուղում մի քանի խնդիրներ լուծել, մասնավորապես՝ մանկապարտեզ բացել։  «Տեսանկյունը»    նրան հարց ուղղեց իր աշխատավարձի մասին, ինչին Արգամը պատասխանեց, որ դա  էական չէ։

Հրապարակվել է։ 07:04 18/01/2020