Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհներ Հովքում . Խաշթառակում, Ներքին Կարմիրաղբյուրում


Հունվարի 24-ին, ժամը 12:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ժ. Ե.-ին պատկանող խաղողի այգում գտնվող փայտյա տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:19-ին, մարվել՝ 13:27-ին: Այրվել է մոտ 3 քմ տնակը, մոտ 20 քմ խաղողի այգի և 30 քմ խոտածածկույթ:  

Հունվարի 25-ին, ժամը 00:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հովք գյուղի մոտակայքում՝ գետի ափին, այրվում է վայր ընկած ծառ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:55-ին, մարվել՝ 01:46-ին: Այրվել է մոտ 2 խմ կոտված ուռենի:

Հունվարի 25-ին, ժամը 14:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեպար գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Գարիկանոց» կոչվող տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:58-ին, մարվել՝ 15:18-ին: Այրվել են փայտյա տնակն ամբողջությամբ (մոտ 4 քմ) և մոտ 1 հա խոտածածկույթ:

 

Mes.am

Հրապարակվել է։ 23:50 25/01/2019