Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրշեջ-փրկարարները մարել են Դիլիջանի տներից մեկում բռնկված հրդեհը


Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունիսի 3-ին, ժամը 16:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:13-ին, մարվել՝ 17:40-ին:

Այրվել է Հակոբջանյան փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի աշխատանքային սենյակն՝ ամբողջությամբ (12 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Հրապարակվել է։ 11:09 04/06/2019