Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի ավագանու անդամները դժգոհ են


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 14-ին  ՀՀ տարածքային կառավարման եւ   ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանր Իջեւանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին եւ  համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին։ Չնայած օրը ոչ աշխատանքային էր, սակայն Իջեւանի քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատողները  Իջեւանի քաղաքապետարան, նախարար Պապիկյանի եւ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ հանդիպման  էին ներկայացել։ Ներկայացնելով Հայկ Ղալումյանին՝ նախարար Ս Պապիկյանը հայտարարել է «Պարոն Ղալումյանը իր երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերել է լավ կառավարչի որակներ եւ  որպես իջեւանցի ունի բարի համբավ։ Իհարկե, այս ընթացքում նրա ուսերին դրված է մեծ պատասխանատվություն, քանզի առաջիկա մի քանի ամիսներին մենք նրանից ակնկալում ենք հեղափոխական քայլեր համայնքի տնտեսության առողջացման, համայնքի բնակչության ոգու եւ  տրամադրությունների բարձրացման հարցում, ինչը տարածաշրջանի ու Իջեւան համայնքի համար պետք է զարգացման նոր էջ բացի»։ Այս տարվա դեկտեմբերի 8-ին նշանակված էին  Իջեւան համայնքի ղեկավարի հերթական  ընտրություններ։ Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի հրաժարականից հետո հավանական է, որ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կնշանակվեն։ Նախարար  Սուրեն Պապիկյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատարից ակնկալել  է հեղափոխական քայլեր, մինչդեռ  համայնքի ղեկավարի  ընտրություններից առաջ հեղափոխական քայլերը կարող են խանգարել, որ Հայկ Ղալումյանը ընտրվի Իջեւան  համայնքի ղեկավար։ ՀՀ տարածքային կառավարման եւ  ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Իջեւանի քաղաքապետարանում սեպտեմբերի 14-ի հանդիպմանը  ներկա են եղել նաեւ Իջեւան համայնքի ավագանու անդամները, իրականում Իջեւանի ավագանու անդամները ներկա չեն եղել; Նրանք համացանցում այդ առթիվ իրենց դժգոհությունն են հայտնել։ Դա է  պատճառներից մեկն է, որ Իջեւան համայնքի պաշտոնակատար նշանակվելու առթիվ Հայկ Ղալումյանին  Իջեւանի բնակիչների կողմից շնորհավորանքներ չկան։ Այդ առթիվ Իջեւան համայնքի ավագանու անդամների  դժգոհությունը կարող է վատ հետեւանքներ ունենալ Հայկ Ղալումյանի քաղաքապեետի ընտրվելու գործում։  Թեեւ դեռ ընտրություններ չկան, սակայն արդեն  Իջեւանի քաղաքապետի 5 թեկնածու կա։։

Հրապարակվել է։ 13:14 17/09/2019