Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարական է տվել

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին իր պաշտոնից  հրաժարական  է տվել Իջեւան  համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը։ Վերջերս նրա  նկատմամբ ՀՀ  քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով  քրեական գործ  էր հարուցվել:  Վ․ Ղալումյանի հրաժարականը կարող է կապված լինել դեկտեմբերի 8-ին  նշանակված  Իջեւան համայնքի ղեկավարի ընտրությունների հետ։ Վ․ Ղալումյանը Իջեւանի քաղաքապետն էր 2011թվականից։ Փորձեցինք  հրաժարականի մասին պարզաբանումներ ստանալ  Վ․ Ղալումյանից, սակայն  նրա  բջջային հեռախոսահամարն անհասանելի է։

Հրապարակվել է։ 08:13 06/09/2019