ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Իջևանի ցույցերին Փաշինյանը զանգեց ինձ ու Օսիպյանին, ասաց՝ ուզում եմ տեսնել արյան գետեր». Վանեցյան


«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հանրահավաքի ժամանակ ներկայացրեց Իջևանում 2019-ի հուլիսին տեղի ունեցած բողոքի ակցիաներից մանրամասներ:

«Ես այն ժամանակ Իջևանում էի մի շատ պարզ պատճառով. Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդկանց զանգված դուրս է եկել փողոց և բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ և իմ ընկերոջը՝ Վալերի Օսիպյանին և ասաց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»,- ասաց Վանեցյանը:


Աժ նախկին պատգամավոր. Իջեւան քաղաքի բնակիչ Սուրեն Մանուկյանն այդ առթիվ Ֆեյսբուքի իր ՝էջում գրել է «Պարզվում է «սատկացրեք բոլորին» չարաբաստիկ հրամանի հետևանքով էր, որ դիմակավորված անձիք վաղ առավոտյան Իջևան քաղաքում ներխուժեցին մարդկանց տները և վերջիններիս ծնողների, կանանց և քնաթաթախ մանուկների վախվորած հայացքների ներքո ծեծելով և բազմաթիվ այլ կտտանքների ենթարկելով բերման ենթարկեցին նրանց:

Հարկ եմ համարում հիշեցնել, որ ոչինչ չի մոռացվել ... »


Հրապարակվել է։ 09:36 22/11/2020