Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանում անասնագոմ է այրվել


Մարտի 11-ին, ժամը 17:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում՝ «Չռչռ»  տարածքի մոտակայքում, այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Խոլարքեր»  հանդամասում այրվում է անասնագոմը (մոտ 40 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:39-ին, մարվել՝ 18:22-ին: Ամբողջությամբ այրվել է անասնագոմը:

Mes.am

Հրապարակվել է։ 19:06 12/03/2019