Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանում Քաղաքացու օրը կազմակերպելու համար 8 միլիոն դրամ՝ «Հեփի ինվենտ» ՍՊԸ-ին:


Ապրիլի 27-ին Հայաստանում տոնվեց  Քաղաքացու օրը։  ՀՀ կառավարությունը  հրապարակել է  մարզերում տոնը կազմակերպած  ընկերությունների ցանկը:   Պետական բյուջեից  ֆինանսավորված  այդ  ընկերությունները  չեն  ընտրել մրցութային կարգով։    Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացնելու համար  մեկ անձից  գնումներ կատարելը  ՀՀ կառավարությունը պատճառաբանել է ժամկետի սղությամբ:  Իջեւան քաղաքում այդ օրը միջոցառում կազմակերպելու համար 8 միլիոն դրամ է հատկացվել  «Հեփի ինվենտ» ՍՊԸ-ին:

Հրապարակվել է։ 15:28 29/04/2019