Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց Իջեւանում մանկապարտեզի բացմանը

Սեպտեմբերի 11-ին Իջեւան  քաղաքում կայացավ  մանկապարտեզի բացման հանդիսավոր  արարողություն։ Այն կառուցվել է Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով, նախատեսված է 120 մանկան համար։  Իջեւանում շատերը, այդ թվում՝ իրավապահ համակարգի պաշտոնատարներ, տեղեկացված էին այդ միջոցառմանը Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին։ Սակայն   Փաշինյանը չմասնակցեց այդ միջոցառմանը։ Նիկոլ Փաշինյանը լինելով փիառի վարպետ,սովորաբար  բաց չի թողնում հանրությանը դրական կերպով  ներկայանալու առիթները, սակայն  հայրենի Իջեւանում 120 մանկան համար  կառուցված մանկապարտեզի բացմանը չի ժամանել։ Կարող ենք կռահել, որ նա Իջեւան չի ժամանել, որովհետեւ Իջեւանի հազարավոր բնակիչներ արդեն տեղյակ էին  նրա  սպասվող ժամանման մասին  եւ համերկրացի  վարչապետին հարցեր ունեին Վարդան Ղալումյանի հրաժարականի, համայնքի ղեկավարի  նոր ընտրությունների,  փայտի գործով զբաղվող իջեւանցի ցուցարարների կալանքի տակ գտնվելու, վերջիններիս ճակատագրի, Իջեւանի շուկայի դիմաց , միջպետական ավտոճանապարհին բետոնյա արգելապատնեշի ապամոնտաժման անհրաժեշտության եւ այլ խնդիրների մասին։ Չժամանելով Իջեւան՝  Ն Փաշինյանը հնարավորություն ունեցավ խուսափել այդ ոչ դյուրին  հարցերին հրապարակայնորեն պատասխանելուց ։

Հրապարակվել է։ 07:57 11/09/2019