Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Քաղաքացուն 20 հազար դրամով են օգնել, իսկ Տավուշի մարզպետարանում պարգեւատրումները՝ ավելի քան 15 միլիոն դրամ

 

ՀՀ մարզպետարաններում շարունակվում է ամեն ամիս պարգևավճարներ բաժանելու պրակտիկան։ AntiFake.am-ը հարցումներ էր ուղարկել մարզպետարանների աշխատակազմերին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մարզպետարանների աշխատակիցներին հատկացված պարգևավճարների վերաբերյալ։ Տավուշի մարզպետարանում 2020 թվականի առաջին եռամսյակում՝ փետրվար ամսում, թվով 100 աշխատակիցներ ստացել են 15.005.660 դրամի պարգևատրում: Այսինքն՝ մարզպետարանի  100 աշխատակիցներից յուրաքանչյուրը միջինը տացել է 150 հազար դրամ պարգեւատրում։ Տավուշի մարզպետարան ֆինանսական օգնության համար դիմաց քաղաքացին հայտնեց․ որ իրեն մարզպետարանից  հատկացրել են ընդամենը 20 հազար դրամ օգնություն, որից 500 դրամն էլ բանկը վերցրել է  որպես ծառայության վճար։

Հրապարակվել է։ 08:03 27/05/2020