Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խորհրդականի նոր հաստիքներ. հարկատուների հաշվին նոր «շքեղություն». «Հրապարակ»


«Հրապարակ»-ը գրում է «ԱԺ «Իմ քայլի» պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքում, որ ԱԺ հանձնաժողովների նախագահները խորհրդականներ ունենան։ Այժմ հանձնաժողովներն ունեն 1 համակարգող փորձագետ, 2 փորձագետ (մասնագետ) և 1 գործավար (օգնական): Օգնականն աշխատանքի է ընդունվում հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ փորձագետները քաղծառայողներ են: Հետաքրքիր է հիմնավորումը «Խորհրդականի պաշտոնը․․․ ուղղված է լինելու քաղաքական որոշումների կայացման արդյունավետության բարձրացմանը»: Այսինքն, թիվ 1 քաղաքական մարմնի ներկայացուցիչները դժվարանում են որոշումներ կայացնել և հարկատուներիս հաշվին խորհրդատուներ են ուզում ունենալ։ Խորհրդականի աշխատավարձը սահմանվում է 6 գործակցով, ինչը նշանակում է, որ նա կստանա 250 հազար մաքուր աշխատավարձ՝ գումարած պարգևատրում»։

Մանրամասները՝ թերթի համարում։

 

Հրապարակվել է։ 08:22 20/05/2020