Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կորոնավիրուսի պատճառով մրցույթները չեղարկվել են


Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարտի 20-ին որոշում է ընդունել չեղարկել Տավուշի  մարզպետարանի  աշխատակազմի  տարածքային ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչի, ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների անցկացումը մինչեւ Հայաստանի Հանրապետության կառավարության մարտի 16-ի  «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»  298-Ն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։

Հրապարակվել է։ 06:01 28/03/2020