CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մահացել է Վարուժան Կարապետյանը, ով սերտորեն կապված էր Տավուշի մարզի հետ


65 տարեկան հասակում Հայաստանում մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը։ Վ. Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի Ֆրանսիայի շրջանի մարմինը։ 1983 թվականին Փարիզի «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է և Փարիզում կայացած դատավարության ավարտին դատապարտվել ցմահ ազատազրկման:

Բանտարկությունից 17 տարի անց և հայկական կողմի դիմումներին ընդառաջելով` 2011թ պաշտոնական Փարիզն ազատ է արձակել նրան  և նա արտաքսվել է Հայաստան:

Վարուժան Կարապետյանը սերտորեն կապված էր Տավուշի մարզի հետ: Նրա գեղեցիկ առանձնատունը Դիլիջանի հարավային մի բարձունքում է; Մեր տեղեկություններով՝ Իջեւան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղին Վարուժան Կարապետյանին պատկանող ընկերությունն է սպասարկում:

Հրապարակվել է։ 22:07 29/01/2019