+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետարանը ոչ թափանցիկ է գործում

Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում  հրապարակվում են մարզպետի որոշումները եւ կարգադրությունները, սակայն  մարզպետ Հայկ Չոբանյանի ոչ բոլոր որոշումներն են հրապարակվում։ Օրինակ, Տավուշի  մարզպետի նախկին  խորհրդական  Մերուժան Հարությունյանը 2020թ․ օգոստոսի 14-ին նշանակվել է մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ, սակայն այդ կապակցությամբ մարզպետի հրամանը բացակայում է։  Երկար ժամանակ է՝  տեխնիկական պատճառով  չի գործում  մարզպետարան  դիմելու համակարգը` էլեկտրոնային հարցումների միասնական հարթակը։

Հրապարակվել է։ 11:30 11/09/2020