CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետարանը փնտրում է անգլերեն գերազանց իմացող, իսկ փոխմարզպետը հեռանում է


Հայկ Չոբանյանի Տավուշի մարզպետ նշանակվելուց հետո Տավուշի  մարզպետարանի աշխատանքային ոճում որոշակի փոփոխություն է  եղել: Մարզպետարանի ինտերնետային կայքում տեղադրվել է հայտարարություն այն մասին, որ  մարզպետարանն աշխատանքի է հրավիրում անգլերենի գերազանց իմացությամբ, միջազգային կազմակերպությունների, գործարար մարդկանց հետ հաղորդակցվելու կարողությամբ օժտված մասնագետների: Հայտարարության մեջ նշված է, որ ցանկացողները պետք է իրենց ինքնակենսագրությունը ներկայացնեն մարզպետարանի աշխատակազմ:Կարելի է կարծել, որ նման մասնագետի մարզպետարանում  աշխատանքի ընդունելով՝ մարզպետարանը փորձում է  արտերկրից ֆինանսական ներդնումներ բերել  Տավուշի մարզ: Իսկ  անգլերեն գերազանց իմացող, միջազգային կազմակերպությունների, գործարար անձանց հետ հաղորդակցվելու կարողությամբ օժտված, այդ գործում մեծ փորձ ունեցող Տավուշի մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը պաշտոնից հեռանալու դիմում է գրել: Փետրվարի 11-ին նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. « Քիչ առաջ Տավուշի մարզպետարանի համապատասխան բաժին հանձնեցի դիմումս աշխատանքից ազատվելու մասին։ Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել։ Պարզապես համոզված եմ՝ այս փուլում թե՛ մեր մարզին, թե՛ երկրին շատ ավելի օգտակար կարող եմ լինել հասարակական ասպարեզում։ Մեր նորանշանակ մարզպետին կրկին մաղթում եմ ամենայն հաջողություններ, իսկ կառավարությանն էլ ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել աշխատանքի այս հնարավորությունն ընձեռելու համար։ Այս երեք ամիսների ընթացքում սովորեցի շատ բան, ծանոթացա բազում հրաշալի մարդկանց հետ, վերստին համոզվեցի, որ ունենք հրաշալի՛ ժողովուրդ, որն արժանի է ու անպայման կառուցելու է ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն»  ։

Հրապարակվել է։ 00:41 13/02/2019