Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետը ապօրինի անտառահատումների ֆանտաստիկ թիվ նշեց



Փետրվարի 7-ին Երեւանում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում  տեղի ունեցավ  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մամուլի ասուլիսը: Ապօրինի անտահատումների վերաբերյալ մարզպետը նշեց, որ  դրանք տասնապատիկ կրճատվել են, նախկինում ամեն տարի այդ  ոլորտում 500 միլիոն դոլարի ապօրինի շրջանառություն է կատարվել, ներկայումս անտառտնտեսությունները ապօրինի անտառհատումների դեմ պայքարում համագործակցում են ոստիկանության հետ, մարզի տարբեր հատվածներում ոստիկանական հենակետեր են տեղադրված։  Թե որտեղից է  վերցրել նախկինում անտառհատումներից  տարեկան 500 միլիոն դոլարի  շրջանառության մասին տվ յալը, մարզպետը չնշեց, սակայն այդ թիվն անհավանական է, խիստ ուռճացված, ապօրինի հատումների վերաբերյալ տվյալներն էլ որւեէ մարմին չի կարող հաշվել։

Հրապարակվել է։ 06:34 08/02/2020