Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետը չասաց իր աշխատավարձի եւ պարգեւատրման գումարի չափերը

« Տեսանկյունի» խմբագիրը  2019թվականին   գրավոր հարցումով  դիմել է  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, թե  անցյալ տարի որքան գումարով են պետական բյուջեից պարգեւատրվել Տավուշի մարզպետարանի աշխատակիցները եւ անձամբ Հայկ Չոբանյանը։ Մարզպետարանից ստացված գրավոր պատասխանում նշված է, որ 2019թ Տավուշի մարզպետարանի աշխատողները պարգեւատրվել  են ավելի քան 78 միլիոն դրամի չափով, սակայն նշված չէ, թե ինչքան գումարով  է պարգեւատրվել մարզպետը։ Փետրվարի 7-ին Երեւանում, մարզպետ Հ Չոբանյանի մամուլի ասուլիսի ժամանակ  « Տեսանկյունի» խմբագիրը  նրան  հարցրեց, թե ինչքան է կազմում նրա աշխատավարձը, 2019թ նա  ինչքան  գումարով է  պարգեւատրվել: Իր պատասխանում  մարզպետը շրջանցեց իրեն վերաբերող  հարցերը, ասելով  «Անկեղծ ասած, ես չեմ կարող կոնկրետ ասել, թե ես ինչքան եմ պարգեւատրվել, որովհետեւ ես  թիվն ուղղակի չեմ հիշում։  Դա   կարող եք դիմել , պաշտոնապես կտանք, մեր հայտարարագրի մեջ էլ դա կլինի։ Այո, այդ թեման շոշափվել է, եւ մարզպետարանը եւս որոշակի սկզբունքով,  փորձել ենք  հնարավորինս որոշակի սկզբունք կիրառել, մենք  մարզպետարանում ամսական գնահատման համակարգ ենք կիրառում , որպեսզի դա մարզպետի կողմից միակողմանի որոշում չլինի, այլեւ գնահատման համակարգը եւս ազդի, որպեսզի  պարգեւատրումները լինեն  գոնե հնարավորինս արդար։ Երկրորդ սկզբունքը  կիրառվել է այն , որ տեխնիկական անձնակազմը  միշտ ստացել է 100 տոկոսով, որովհհետւ նրանց աշխատավարձերը իսկապես ցածր են։  Դրանք հավաքարարներն են , վարորդները։ Երկրորդ սկզբունքը , որ  մենք կիրառել ենք պարգեւատրումների մեջ , դա է եղել, եւ ես կիսում եմ այն տեսակետը, որպեսզի մենք կարողանք պրոֆեսիոնալ անձնակազմ ունենանք,  մենք պետք է վարձատրման հնարավորություններ ունենանք։ Այո, դեռեւս մենք հեռու ենք պրոֆեսիոնալ  անձնակազմ ունենալու հնարավորությունից, բայց մենք օրեցօր, ամիս-ամիս գնում ենք դրան։ Եվ ես համոզված եմ, որ առաջիկայում  նաեւ կառուցվածքային  փոփոխությունների ներքո մարզպետարանի ընդհանուր պրոֆեսիոնալիզմի առումով էական  փոփոխություններ կլինեն, ի նկատի ունեմ  նաեւ նոր մարդկանց ներգրավմամբ, որոնք  որ կուժեղացնեն մարզպետարանը։  Ինչպես նշեցի նաեւ, 2019թ ինստիտուցիոնալ կայացման տեսանկյունից մենք շատ կարեւորել ենք նաեւ հարակից հարթակների  օգտագործումը,  եւ այսօր ըստ էության մեկ տասնյակից ավելի մասնագետներ ներգրավված են մարզպետարանի աշխատանքներում,որոնք ուղղակի մարզպետարանի ախատողները չեն  համարվում, եւ ես շատ ուրախ եմ, որ կարողացել ենք այդպիսի հնարավորություն   ստեղծել»։

Հրապարակվել է։ 20:35 10/02/2020