Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետը կրկին գործարարներին հերոսներ է անվանել


Տարեմուտից առաջ՝դեկտեմբերի 25-ին Տավուշի մարզպետ  Հայկ Չոբանյանը հանդիպել է Տավուշի մարզի գործարարների հետ։  Ինչպես հայտնում է Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքը, մարզպետ  Չոբանյանը շնորհավորել է գործարարների գալիք ամանորը եւ մաղթել նոր հաջողություններ,հավելել «Եթե դուք չլինեք մարդիկ, ովքեր աշխատում են ներսում, ներդրողները հենվելու տեղ չեն ունենա։ Երկիրը կառուցում է ձեռներեցը, երկրի հերոսը ձեռներեցն է»։ Արդեն երկրորդ անգամն է, որ  Ադրբեջանի հետ 300 կմ սահման եւ հարյուրավոր զոհված ազատամարտիկներ ունեցող մարզի ղեկավարը գործարարներին հերոսներ է անվանում։ Դա մարզի բնակչության  շրջանում միանշանակ չի ընդունվում։ Եթե գործարարները հերոսներ են , ապա ինչպե՞ս պետք  է կոչել  սահմանում հերոսացած ազատամարտիկներին, ; Գործարարը մարդ է, ով առաջին հերթին մտածում է շահույթ ստանալու  մասին։ Սահմանագոտում աշխատող գործարարները արժանի են հարգանքի, քանի որ  աշխատատեղեր են ստեղծել, սակայն հերոսներ չեն։  Եթե մեկը Տավուշի մարզկենտրոնում սուպերմարկետ է բացել  եւ  վաճառողների տասնյակ  աշխատատեղեր է ստեղծել, նրան պե՞տք է հերոս անվանել ։ Եթե մարդիկ միջպետական ավտոճանապարհի եզրին հյուրանոց կամ ճաշարան են կառուցել եւ  շահույթ են ստանում, ուրեմն հերոսնե՞ր են։  Զարմանալի է, որ սահմանապահ մարզի ղեկավարն է նման կերպ արտահայտվում։

 

Հրապարակվել է։ 07:56 11/01/2020