Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետը ուզում է իրազեկվել լրագրողների հետ համայնքապետերի հանդիպումների մասին

 

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հունիսի 10-ին կարգադրություն է  արել   «ՀՀ Տավուշի  տեղեկատվության շրջանառության եւ ստորաբաժանումներից ներքին տեղեկատվական հոսքերի արդյունավետ ապահովման համակարգման մասին» ։ Մարզպետը մարզպետարանի վարչությունների պետերին, բաժնի վարիչներին  կարգադրել  է  ներկայացնել տեղեկատվություն  համապատասխան ոլորտում իրականացվող ծրագրերի, միջոցառումների , այդ ոլորտի զարգացման տեսլականի եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, այդ բնագավառում առկա միջազգային փորձի, քաղած դասերի, զարգացմանը նպաստող ծրագրերի հաջողված օրինակների, աշխատանքային փորձի ընթացքում հանդիպած կամ գործընկերներից ավանդաբար փոխանցված, ոլորտի հետ կապված դեպքերի, իրադարձությունների , պատմությունների՝ նաեւ զվարճալի եւ զավեշտալի դեպքերի վերաբերյալ։ Մարզպետը մասնավորապես  կարգադրել   է  մարզպետարանի  ՏԻՄ եւ ՀԳՄ հարցերով  վարչության պետին   «Առաջարկել համայնքների ղեկավարներին՝ ներկայացնել համայնքների առաջնահերթ խնդիրները, ծրագրերը, համայնքների կյանքում կարեւորված օրերը, պատմությունները, հետաքրքիր  մարդկանց, պատմամշակութային հուշարձանները, վայրերը, նաեւ զվարճալի եւ զավեշտալի դեպքերը, առաջարկել  լուսաբանման թեմաներիսկ լրատվամիջոցների հետ սեփական նախաձեռնությամբ  հանդիպումների ժամանակ՝ իրազեկել»: Ստացվում է, որ   քաղաքացիների կողմից ընտրված համայնքի ղեկավարները որեւէ  թեմայի կամ հիմնախնդրի  վերաբերյալ  լրատվամիջոցի կամ լրագրողի հայտնելիս  պետք է տեղյակ պահեն Տավուշի մարզպետին։  Դա ինչքանո՞վ է համապատասխանում ՀՀ օրենքներին,մասնավորապես՝  ՏԻՄ օրենսդրությանը։ 

Հրապարակվել է։ 07:00 19/06/2019