Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետի տեղակալն օգնական ունի


Մայիսի 3-ին  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը  ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ որոշել է  Արթուր Մելիքբեկյանին մայիսի 3-ից  նշանակել Տավուշի մարզպետի տեղակալի օգնական։ Նախկինում Տավուշի մարզպետի տեղակալի օգնականի պաշտոնը զբաղեցնող չկար ։ 2019թ փետրվարի  6-ին Տավուշի մարզպետ նշանակված Հ Չոբանյանն  ազատվում  է  հին կադրերից, դրանց փոխարեն նշանակում  նոր մարդկանց։  Նրա պաշտոնավարման օրոք աշխատանքից ազատվել են մարզպետի 3 տեղակալները, մարզպետը նոր  տեղակալ  ունի՝  Թաթուլ Ստեփանյանը։  Չոբանյանի պաշտոնավարման կարճ շրջանում  պաշտոնից ազատվել է  մարզպետարանի աշխատակազմի  ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի Մելքումյանը, աշխատանքից ազատվել են  մարզպետի խորհրդականները եւ օգնականները, դրանց փոխարեն  նշանակվել  են  2 նոր խորհրդական եւ  2 նոր օգնական:  Հայաստանում թավշա հեղափոխությունից առաջ շատ էր խոսվում, որ մարզպետարանների աշխատակազմերը ուռճացած են, մեկ տարի անց  իրավիճակը չի փոխվել։

Հրապարակվել է։ 13:45 08/05/2019