+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Մեր սպայից լուր կա՞». Հայկ Մարտիրոսյան


Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջարկում եմ բոլորով համերաշխորեն թրոլլինգի ենթարկենք այս մարդուն, որ հիմա, երբ սեփական զինված ուժերի նախնադարյան վարքականոնների կամ ավելի շուտ դրանց բացակայության պատճառով ևս մեկ զինվորական է գերի տվել, քաղաքացիական երջանիկ կյանքի վերաբերյալ ստատուսներ է գրում:

Գրում է՝ մոռանալով իր ուղղակի պարտականության մասին՝ խոսել այդ սպայի և մյուս գերիների մասին, որոնք հայտնվել են թշնամու մահացու ձեռքերում միայն այն պատճառով, որ շփման գծում փաստորեն անտերությունը դեռևս շարունակվում է:

Իրերը կոչենք իրենց անուններով և խեղկատակների այս իշխանությանն ստիպենք դադարել մեզ լռությամբ ու անգործությամբ անարգել:

Համերաշխորեն հարցնենք երկրի ղեկին կանգնած այդ մարդուն` «Պրն վարչապետ, մեր սպայից լուր կա՞: Ունեցե՞լ ենք այդպիսի սպա: Ի՞նչ ենք մտածում մյուս գերիների մասին»»:

Հրապարակվել է։ 10:00 25/08/2020