Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նավուրում շուքով նշվեց գյուղի 200-ամյակը(Լուսանկարներ)

Օգոստոսի 4-ին Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում մեծ հանդիսավորությամբ նշվեց գյուղի Նավուր գյուղի 200-ամյակը։ Բերդ քաղաքիղ  դեպի Նավուր ավտոճանապարհի եզրին,Նավուր գյուղի մուտքի մոտ Նավուրի 200-ամյակի վերաբերյալ քարեղեն պատկեր էր դրվագվել, նաեւ՝ գեղազարդ խաչքար։  Նավուրցի Արման Մայիլյանի միջոցներով կերտված խաչքարի օծումը կատարեց  Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ  Բագրատ եպիսկոպոս   Գալստանյանը։ Նավուր գյուղից երիտասարդները եռագույն  դրոշներով, Նավուրի 200-ամյակին նվիրված գրառումով սպիտակ  շապիկներով քայլերթ էին կատարել դեպի  գյուղի մուտք։ Խաչքարի հանդիսավոր օծումից հետո նրանք քայլեցին դեպի գյուղի միջնակարգ դպրոցի հրապարակ։ Նավուրի  200-ամյակի միջոցառմանը մասնակցում  էին  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը,  Բերդ համյանքի  ղեկավար Հարություն Մանուչարյանը, «Տավուշ»  հայրենակցական միության նախագահ Լավրենտի Միրզոյանը, հայտնի դերասան Լեռնիկ Հարությունյանը, Բերդի տարածաշրջանի այլ գյուղերի բնակիչներ։  Նավուրի միջնակարգ դպրոցի մերձակա հրապարակում,ոչ  հեռվում Զորավար Անդրանիկի հուշարձանի խրոխտ ներկայությամբ,  շարունակվեց հանդիսավոր արարողությունը։  Ելույթ ունեցավ Նավուրի համայնքի  երկարամյա ղեկավար,  գյուղի վարչական ղեկավար Արամ Նիգոյանը, ով ներկայացրեց գյուղում կատարված աշխատանքները, բնական գազի, ոռոգման ջրի  մատակարարման ոլորտում կատարված աշխատանքները, նաեւ գյուղի հիմնախնդիրները։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհավորելով գյուղի հոբելյանի կապակցությամբ, ասաց, որ վերջին 30 տարիների իշխանությունների ամոթն է, որ Նավուրի միջնակարգ դպրոցի շենքը չի հիմնանորոգվել եւ խոստացավ այդ հարցը շուտ  լուծել։ Նավուրի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության  ուսուցչուհի Գրետա Գինովյանը մանրամասն տեղեկություններ հայտնեց գյուղի պատմության եւ նշանավոր մարդկանց մասին ։ «Տավուշ» հայրենակցական միության նախագահ Լավրենտի Միրզոյանը  առանց թղթից կարդալու, թվարկեց Նավուրի բազմաթիվ գիտնականների անունները, ովքեր գիտության  տարբեր բնագավառներում հաջողությունների են հասել; Նա ասաց, որ Սմոլնին գրոհողների թվում էր , Սմոլնիի պալատի  սյատին գրառում  է կատարել Նիկոլ Շամշադինսին, ով ծագումով նավուրցի է,  նշանավոր բեւեռախույզ , Ռուսաստանի Դաշնության  քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովի  հայրն է; Լավրենտի Միրզոյանը  հայտարարեց, որ  ինքն էլ նավուրցի է, քանի որ իր տատը՝ Մանուշակ Միրզոյանը նավոււրցի էր, նա հայտնի  բանասաց էր, խաղիկներ էր ասում, անցյալ դարի կեսերին հանրապետական  եւ համամիութենական մրցույթների դափնեկիր  էր ։ Տպավորիչ էր հանրահայտ  քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի ելույթը, ով շնորհավորելով Նավուրի հոբելյանը, նշեցոր  նավուրցիները  համապետական ընտրությունների ժամանակ ձայն  են տվել ԱԻՄ-ի օգտին։  Հայրիկյանը արտահայտվեց ՀՀ  սահմանադրությունը փոխելու օգտին։ Այնուհետեւ տեղի ունեցավ  գեղեցիկ,  Նավուրի եւ Բերդ քաղաքի երգիչների եւ պարողների մասնակցությամբ համերգ,նաեւ լարախաղացի ելույթ կայացավ ։ Տպավորիչ էին Բերդի դհոլահարների համույթի եւ Նավուրի մանկապարտեզի փոքրիկ պարուհիների ելույթները։  Կայացավ  մատաղի արարողություն , Գյուղի դպրոցամերձ հրապարակում Նավուրի բոլոր տոհմերը տոնական սեղան էին բացել, կատարվում  էր հյուրասիրություն ։ Բացօթյա  ներկայացված էին նաեւ ձեռքի եւ գեղարվեստական աշխատանքների արգասիքներ։ Տոնական միջոցառման վերջում  հյուրերին  հյուրասիրություն տրվեց։



 

Հրապարակվել է։ 20:39 05/08/2019