ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նիկոլ Փաշինյանը դիմակ չկրելու պետք է պատասխանատվության ենթարկի մարզպետ Չոբանյանին

Հերթական անգամ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանրային մեծ միջոցառման ժամանակ դիմակ չի կրել։ Դրա վերաբերյալ  լուսանկարները մեր ձեռքի տակ են։ Նախորդ անգամ մարզպետ Չոբանյանը դիմակ  չէր կրել Բերդ քաղաքում համերգի ժամանակ։

Հասարակ քաղաքացիները  փողոցում դիմակ չկրելու համար բերման են ենթարկվում,  տուգանվում, իսկ մարզպետ Չոբանյանը իրեն վերին արտի ցորենի, արտոնյալի տեղ է դրել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը , ով մշտապես հորդորում է դիմակ  կրել , պետք է   պատասխանատվության ենթարկի մարզպետ Չոբանյանին, այլապես դիմակներ կրելու վարչապետի կոչը կեղծ կթվա։

Հրապարակվել է։ 09:35 26/09/2020