Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նիկոլ Փաշինյանը կնշանակի քաղաքապետի պաշտոնակատար

Իջեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի հրաժարականի  վերաբերյալ համայնքի ավագանու արձանագրությունը սեպտեմբերի 9-ին ուղարկվել է  Տավուշի մարզպետարան։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք օրվա ընթացքում կնշանակի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Այնուհետեւ  քսան օրվա ընթացքում կորոշվի, թե Իջեւան համայնքի ղեկավարի ընտրությունները ե՞րբ կանցկացվեն՝ 2019թ․ դեկտեմբերի 8-ին, թե՝ մեկ այլ օր։ Իջեւանում  ընտրությունների օրը  որոշված չէ, սակայն   նախընտրական   տրամադրություն է, արդեն շրջանառվում են  Իջեւանի քաղաքապետի  հավանական 5  թեկնածուների անուններ։ Հնարավոր է , որ ժամանակի ընթացքում թեկնածուների հավակնորդների  թիվն ավելանա։

Հրապարակվել է։ 05:39 10/09/2019