Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նիկոլ Փաշինյանը նմանվում է Նազար Պետրոսյանին

1970-ական թվականներին «Արարատ» ֆուտբոլային թիմում եզրային հարձակվող կար՝ Նազար Պետրոսյանը։ Լավ խաղացող էր, արագաշարժ, սակայն նա եզրում այնքան խաբող հնարքներ էր անում, որ երբեմն ինքն էր խճճվում իր հնարքներից։ Նիկոլ Փաշինյանի գործելակերպը նմանվում է Նազար Պետրոսյանին, Նիկոլն այնքան փիառ քայլեր է արել, որ ինքն է տուժում։ Չիմացանք, թե Սերժ Սարգսյանին մերժելու կարգախոսով կատարված հեղափոխությունը ինչո՞ւ մերսեց Սերժին, թիվ 1 ախպերը տվե՞ց, թե՞ չտվեց 30 միլիոն դոլար, ո՞ւմ տվեց, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ միայն մարտի 1-ի գործով էր քրեական գործ հարուցվել, չէ՞ր կարելի Ամուլսարի հանքի վնասների մասին նախապես տեղեկանալ, ոչ թե համազգային գալաջի սարքել եւ բազում այլ հարցեր։ Նիկոլ Փաշինանը առաջիկա մի քանի տարվա գործողությունների ծրագիր չունի, սակայն պլանավորումներ է անում 2050թվականի համար։

Հրապարակվել է։ 07:15 06/09/2019